Լույսերն
անջատել են. ինչպես պարզվեց, լույս չկար ամբողջ Արցախում. հիմնական էլէկտրալար էր վնասվել:
Նստել ենք վառարանի մոտ, թեյ ենք խմում` մոմի լույսով մի կերպ իրար դեմք տեսնելով:
Եւ ինչպես միշտ, երբ լույսն անջատում են, հիշվում են մութ ու խավար տարիները: Ես այդ
տարիներն աղոտ եմ հիշում, աղոտ մոմի լույսի պես:
Հնաբնակ
քարվաճառցիները հիշում են նոր տեղափոխված տարիները. առաջին տարիներին Քարվաճառում միշտ
էսպես էր: Ով մոմ ուներ, նա հարուստ էր, ով կարողանում էր լամպ վառել, նա հարուստ էր:
Ժամանակներ են եղել, որ մարդիկ ռետինե խողովակներ են վառել` լույս ստանալու համար:
Աշխատանք
չկար, եթե տնից մեկն աշխատում էր, ուրեմն արդեն ապահովված ընտանիք էր. եթե տանը հաց
կար, կոնֆետ կար, ուրեմն այդ ընտանիքը հարուստ էր, հիշողությունների հետեւից գնում
է 1999-ից Քարվաճառում ապրող երիտասարդներից մեկը…
Պատմություններ է հիշում անցած-գնացած
Քարվաճառից, պատմություններ, որ արդեն լեգենդի են նմանվում, ու հերոսներն էլ` չես հասկանում`
իրական են, թե կիսահորինած…
Դուրս եմ
նայում պատուհանից. մութ, քամի, ցուրտ… պատկերացնում եմ 90-ականների վերջի Քարվաճառն,
ու մի անորոշ զգացողություն է պարուրում…
Լույսը միացնում
են. հեռախոս, համակարգիչ, համացանց, ամեն ինչ միանում է, ուտելիք կա, տանը ցուրտ չի…
Քարվաճառն
օրինաչափորեն զարգանում է: