«Արցախ երիտֆորում» ծրագիրն
իրականացվում է 2011 թ.-ից: Ծրագրի նպատակն է համախմբել երիտասարդներին եւ
խրախուսել նախաձեռնողականությունը հատկապես գյուղական համայնքների երիտասարդների
շրջանում»: Օրերս Քարվաճառում տեղի ունեցած «Արցախ Երիտֆորում 2014» ծրագրի
ընթացքում Times.am- ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի
Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Ըստ տիկին նախարարի, մեր ոգին ու
մեր երիտասարդությունը մեր կարեւորագույն ռազմավարական ռեսուրսներն են, եւ այդ
ոգին պիտի մշտարթուն լինի:
«Մեր կարող ուժը, մեր
ստեղծագործողն ու արարողը մեր երիտասարդներն են», ընդգծեց Մշակույթի եւ երիտասարդության հարցերի
նախարարն ու հավելեց, որ ցավոք, նրանցից շատերն այսօր սպասողական վիճակում են: «Եթե
անգամ կան ինչ-որ գաղափարներ, իրենք դժվարանում են կատարել առաջին քայլը, չգիտեն,
թե ինչից է պետք սկսել: Եւ կարիք կա երիտասարդներին ուղղորդելու»: Երիտասարդներին ակտիվացնելու
նրանց նախաձեռնողականությունը զարգացնելու նպատակով էլ Մշակույթի եւ
երիտասարդության նախարարությունն սկսել է իրականացնել «Արցախ-երիտֆորում» ծրագիրը:
«Ուսումնասիրությունները ցույց են
տվել, որ երիտասարդների մեծ մասն ընդհանրապես տեղյակ չի պետության կողմից իրականացվող
ծրագրերի մասին, մենք որոշեցինք նաեւ այս ձեւաչափն օգտագործել` նրանց այդ մասին տեղեկացնելու
համար: Եւ մենք ամեն անգամ հրավիրում ենք տարբեր ոլորտներից մասնագետների, նրանք ներկայացնում
են կոնկրետ իրենց ոլորտը եւ պատասխանում են հենց երիտասարդներին հետաքրքրող հարցերին»,
նշեց նախարարն ու ընդգծեց, որ ծրագիրն արդյունավետ է: «Տարիների փորձը ցույց է տվել,
որ արդյունավետ մոդել է, եւ արդեն մեր ծրագրի արդյունքում ի հայտ ենք բերել մի շարք
երիտասարդների, ովքեր իրենց համայնքներում զարգացման ծրագրեր են իրականացնում»:
Արցախի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության իրականացրած այլ ծրագրերի, Արցախի գյուղական համայնքներում մշակութային կյանքի զարգացման, մշակութային Արցախն աշխարհին ներկայացնելու մասին ամբողջական նյութը կարդացեք այստեղ:
Комментариев нет:
Отправить комментарий