Թե ինչպես են դիցաբանական թեմաները Ռեմբրանդտի ստեղծագործությամբ վերածվում երկրային իրական գործողությունների` կարելի է օրինակ բերել «Դանայան», նրա հանճարեղ ստեղծագործողություններից մեկը: Պատկերը թեպետ կոչվում է Դանայա, բայց դրա սյուժետը մինչեւ օրս ճշտորեն չի պարզված: Գիտնականներից ոմանք կարծում են, թե դա Վեներան է` սիրո եւ գեղեցկության անտիկ աստվածուհին, որն իր մահճում սպասում է Մարսին` պատերազմի աստծուն, ոմանք ենթադրում են, թե դա Աստվածաշնչի հերոսներից է` Սառան, որն սպասում է իր ամուսնուն` Թոբիասին:
Դանայայի մասին առասպելն ասում է, որ նա Արգոսի թագավոր Ակրիզիոսի աղջիկն է:
Ակրիզիոսին գուշակված է եղել, թե նա կարող է մեռնել իր թոռի ձեռքով, դրա համար էլ նա իր աղջկան բանտարկում է եւ խստորեն հսկում, որ նա ոչ ոքի հետ շփում չունենա: Չնայած այդպիսի մեկուսացման ու խիստ հսկողության, Զեւսը, հրապուրվելով աղջկա գեղեցկությամբ, այնուամենայնիվ, թափանցում է նրա մոտ ոսկյա անձրեւի տեսքով եւ կենակցում նրա հետ: Իտալական Վերածնության շրջանի մի քանի նկարիչների մոտ առասպելը հիշյալ բովանդակությամբ էլ պատկերված է:
Ռեմբրանդտը շեղվում է ե´ւ առասպելից, ե´ւ Վերածնության նկարիչների ավանդական մեկնաբանումից: Նա ոսկե անձրեւը փոխարինում է լույսով, առասպելական աստվածուհուն փոխարինում է Սասկիան (նկարչի կինը), իր հրապուրիչ, կենսաթրթիռ մերկությամբ, «առասպելական» լույսով, ողողված, փափուկ մահճում պառկած, Զեւսին սպասելիս: Մահճի ետեւը աղախինն է բաց արել թանձր վարագույրները, որտեղից էլ ներս թափանցել լույսը: Դանայան ձեռքի շարժումով կարծեք թե ներս է հրավիրում ինչ-որ մեկին: Պառկած քանդակազարդ բրոնզյա մահճակալի վրա, հարուստ միջավայրի մեջ, ոսկեկար ծանր վարագույրների ու այլ առարկաների շրջապատում Դանայայի մերկությունը դիտվում է կանացիության իր ամբողջ հրապույրով: Ով էլ լինի այդ առասպելական հերոսուհին, միեւնույն է` Դանայան թե Վեներան, դա կանացի մերկ մարմնի գեղեցիկի գովերգում է, կատարված պոետիկ շնչով, խոր զգացմունքով: Ռեմբրանդտի Դանայան տարբերվում է թե Վերածնության իդեալականացված Դանայաներից, թե բարոկկոյի պաթետիկ զգայականությամբ ներծծված Դայանաներից իր խոր մարդկայնությամբ: Առասպելը վերածելով կենցաղային պատկերի, Ռեմբրանտդը, այնուամենայնիվ, իր առասպելական էակին օժտել է բարոյական մաքրությամբ:
Նկարչի գեղանկարչական հնարամտությունը այս դեպքում գերազանցում է իր նախորդ բոլոր գործերին: Նրա կախարդական ներկապնակը հանդես է եկել իր անսպառ հնարավորություններով ու փոփոխություններով: Սպիտակ անկողնի ֆոնի վրա, լույսով ողողված Դանայայի ոսկեգույն մարմինը եւ սահող լույսի ցոլքերում առաջացած բազմաթիվ երանգները ստեղծել են գրավիչ տաք կոլորիտ, լույսի ու ստվերների հակադրումներով ու մեղմ անցումներով, առասպելական հերոսուհին այդ շրջապատում փթթում է` գտնվելով երջանկության մեջ: Կարելի է հաստատապես ասել, որ ոչ մի նկարչի գործում Դանայան այդպես ոգեշնչված չէ մարդկային զգացմունքներով, այդպես կոնկրետ չէ կերպարով, այդպես զտված չէ առասպելական պայմանականությունից, այդպես շոշափելի իրականության չի վերածվել, ինչպես Ռեմբրանդտի աշխատանքում: Ահա այսպես էր նա պատկերում առասպելը, վերածելով այն կյանքի իրական պատկերի, հերոսներին օժտելով մարդկային ապրումներով:
Ե. Մարտիկյան, «Ռեմբրանդտ», Երեւան, 1959, էջ 21-22

Комментариев нет:
Отправить комментарий