пятница, 30 сентября 2011 г.

Ու իմ նոր ծնվող երջանկությունը


Իսկ այդ ծառը ես առաջ չէի տեսել, իսկ հիմա սիրում եմ այդ ծառը: Բայց ամեն օր տեսնում էի ես այդ ծառը: Իսկ հիմա շոշափեցի ծառի ամեն մի ճյուղը, հպվեցի նրան ու նրանց ծանոթացա ծառի ու իր ճյուղերի հետ: Հպվեցի, գրկեցի, համբուրեցի……….

Հպվեց, գրկեց, համբուրեց………..կեղտոտեց, ցավեցրեց….. ու չտեսավ սեղմված շուրթերիս լուռ աղաչանքը, ու առանց լսելու ու տեսնելու, միայն զգալով ներխուժեց շուրթերիս մեջ ու տեղավորվեց մտքերումս………

Հետո լողացա, շորերս փոխեցի, բայց այդ օծանելիքի հոտը ոչ թե շորերիս ու մարմնիս էր մնացել, այլ շնչուղիների հետ հասել էր թոքերիս, ու դա արդեն էլ ոչ լվանալ եղավ ու ոչ էլ ժավել դնել: Ու էլի զգացի օծանելիքի այդ շունչը մինչև հասկացա, որ թոքերս է փոխել պետք, որ էլ շնչել չի լինում……..իսկ հիմա արհեստական թոքերով էլ ավելի դժվար է շնչելը:

Ծառի վրա լավ էր: Նա ասաց` բարձրացի’ր, կարո’ղ ես: Իսկ ինձ թվում էր, թե ես անկարող եմ……. ու բարձրացա. ու կարողացա: Սիրեցինք ծառը, սիրեցինք ծառի վրա:

Փորձառու, կյանք տեսած, արմատ գցած ծառը լուռ ժպտում էր ու աջակցում էր մեր անփորձ երջանկությանը, ամուր էր պահում իր ճյուղերը, որ չընկնի ու չփշրվի մեր հենց նոր ծնվող փոքրիկ երեխան, մեր երջանկությունը………

Իսկ եթե արմատ գցե՞նք այստեղ, փաթաթվե՞նք այ այս ծառին ու աճենք նրա հետ ու աճեցնենք մեր նոր ծնած երեխային, մեր փոքրիկ երջանկությանը…. Ու հետո մի օր, երբ կգան այս ծառը կտրելու, մենք էլ կհատվենք նրա հետ, ու ծառի հետ կգնանք-կայրվենք ու փոքրիկը կտաքանա մեր փոքրիկ երջանկությամբ ու էլ չի լացի, ու կրակ դառած կմեռնենք մենք մեր երջանկության հետ, ուրախ կմեռնենք, որ փոքրիկը էլ չի լացի……քանի որ մեր փոքրիկ երջանկությունը կտաքացնի նրան……

Չէ՞, չի՞ լինի: Դու պետք է գնաս……ճիշտ է, մոռացել էի, դու շատ գործ ունես, դու պետք է գնաս, դու զբաղված ես, իսկ ես քեզ պարապ գործերով եմ զբաղեցնում, ասում եմ արի արմատ տանք, երեխա, չէ,չէ երեխա չէ, երջանկություն ծնենք ու ջերմացնենք փոքրիկ երեխային…….. Դու չե՞ս սպասի, մինչև երեխա-երջանկությունը ծնվի: Հա, պարզ է, դու չես կարող: Դե լավ, գնա, բայց դու չես տեսնի մեր երեխայի ծնունդը, ավելին, եթե դու գնաս, ես կազատվեմ մեր երեխա-երջանկությունից քանի որ առանց քեզ նրան պահել-մեծացնելն անհնար է….

քանի որ այս երջանկությունն ու այս ծառը մեր երկուսիս գործն է, ես մենակ գլուխ չեմ հանի….

Թոքերս փոխելուց հետո էլ չեմ կարողանում շնչելով զգալ ներկայությունդ, էլ չեմ կարողանում շնչել մարդավարի…….ու մնաց անավարտ մի պատմություն, ու մնաց մի աղջիկ առանց թոքերի ու առանց զգալու իր հենց նոր ծնված երջանկությունը…………..


Թամարա
2010

Комментариев нет:

Отправить комментарий