Մի
քանի օր առաջ քայլում եմ փողոցում ու մտածում եմ իմ սիրելի թեմայի` Քարվաճառի
մասին: Գիտե՞ք` ինչ պատկերացրի: Այ այսպիսի հայտարարություն. «Քարվաճառի մանկական
թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երեւանի տիկնիկային թատրոնում»: Պատկերացնու՞մ
եք, Քարվաճառում կարող է թատրոն լինել, եթե Երեւանից շատ խնդրեն, հյուրախաղերի էլ
կգանք J
Ու
դա անհնար բան չի: Քարվաճառի մշակույթի տունը միջին չափի դահլիճ ունի, համոզված եմ` Քարվաճառում թատերական ջիղ ունեցող բալիկներ կլինեն: Ես թատերական կրթություն չունեմ, բայց թատրոնի պատմություն,
տեսություն ուսումնասիրում եմ, եթե մի ռեժիսոր էլ համաձայներ գալ Քարվաճառ, թեկուզ
ոչ մշտական, այլ ժամանակավոր բնակության, մենք մի թատերախումբ կստեղծեինք:
Մնում
է Քարվաճառում ապրել-աշխատելու հարցը լուծել. ցանկությունն անկեղծ է ու շատ մեծ:
Բեմադրիչ
էլ կգտնվի, համոզված եմ: Ու Քարվաճառը թատրոն կունենա….
Տեսի՞լք
է, անհնա՞ր է: Տեսիլք չի, նպատակ է:
Комментариев нет:
Отправить комментарий