Մի քանի տարի առաջ փետրվարի 19-ն, այսինքն
հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, հռչակվեց գրքի տոն, կամ
ավելի ճիշտ` գիրք նվիրելու օր: Այդ ժամանակ դեռ ուսանող էի, ու այդ օրը մեր
ֆակուլտետում մեզ մի քանի գրքեր նվիրեցին: Ո~նց էի ուրախացել J
Ամենասիրածս նվերը գիրքն է: Անհամբեր եմ դառնում, թե երբ եմ կարդալու նոր գիրքս,
իսկապես ինձ երջանիկ եմ զգում: Փետրվարի 19-ին գիրք նվիրելը կարծես թե ավանդական է
դառնում: Այս տարի էլ ՀՀ մայրաքաղաք Երեւանը հռչակվել է գրքի մայրաքաղաք: Գրքի
հանդեպ ուշադրությունն ու խոսակցությունները կարծես թե սկսում են ավելանալ: Ասում
են, թե հիմա մարդիկ չեն կարդում, չգիտեմ, ես կարդում եմ: Գրքեր էլ գնում եմ,
Նոյյան տապանի ու գետնանցումների վաճառողները կարող են հաստատել J
Վերջերս սկսել եմ նաեւ գրքեր նվիրել: Մի
քանի անգամ գրքեր եմ ուղարկել Արցախի գրադարաններին, վերջին անգամը` Քարվաճառի
համար եմ բավականին շատ գրքեր հավաքել:
Փետրվարի 16-18 եւս հնարավորություն կա
Հայաստանի սահմանամերձ գյուղերի գրադարանների համար գրքեր ուղարկել: ՀՀ մշակույթի նախարարությունը Ֆլեշմոբ Դիվիզիայի հետ համագործակցությամբ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ իրականացնում է «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքը: Սա նշանակում է, որ այս անգամ
դուք ոչ թե ուղղակի գրքեր եք նվիրում, այլեւ ստանում եք ներկայացման, համերգի կամ
էլ թանգարանի տոմս: Միանգամից երկու լավ բան է լինում. սահմանամերձ գյուղերը գիրք
են ստանում, մենք` հաղորդակցվում ենք արվեստին: Ես վաղն ընկերոջս հետ այս
սկզբունքով գնալու եմ Մնջախաղի պետական թատրոն` «Չարի ծաղիկներ» ներկայացումը
դիտելու, իսկ փետրվարի 18-ին «Համազգային» թատրոնում դիտելու ենք «Լույսը կբացվի»
ներկայացումը: Հոյակապ է, որ աշխարհում կան թատրոն, գրքեր, երաժշտություն, կինո…J
Իսկ «Մուտքը գրքով» միջոցառումների ցանկին
ծանոթացեք այստեղ:
կարող եք ասել թատրոնների ցանկը ըստ օրերի?
ОтветитьУдалитьԱնահիտ ջան, խնդրեմ, այստեղ բոլոր ներկայացումները նշված են. http://yerevan.apress.am/arm/entrance_with_a_book/1011/
ОтветитьУдалить