Արաքս Միրզոյանն Արցախի պետական համալսարանի ուսանողուհի է, ապագա լրագրող: «Լրագրություն եմ սովորում. ուզում եմ հայրենիքիս համար պիտանի մարդ դառնալ, դրա համար էլ ընտրեցի այն մասնագիտությունը, որը կարող եմ լիովին ծառայեցնել ազգիս շահերին», մեզ հետ զրույցում նշեց Արաքսը:
Նա դեռ երկու տարեկան չկար, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց ապրելու Արցախի Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքում: Նա այստեղ է դպրոց գնացել: Դպրոցական տարիներից մեծ հետաքրքրություն է ցուցաբերել բոլոր առարկաների հանդեպ: «Դպրոցում գրեթե բոլոր մրցույթներին մասնակցում էի, ուզում էի ամեն ինչ հասցնել, անգամ նոտաները սովորեցի ու սկսեցի նախ շվի նվագել, հետո` կիթառ»:
Բացի դպրոցում
լավ
սովորելն
ու
դպրոցական
մրցույթներին
մասնակցելը,
Արաքսը
նաև
շատ
ակտիվ
է
մշակութային
կյանքում:
Արդեն
մի
քանի
տարի`
մեծ
մասնակցություն
ունի
Նոր
Բրաջուր
համայքնի
մշակույթի
ակումբի
աշխատանքներին.
իրենից
տարիքով
ավելի
փոքր
երեխաների
հետ
պարապում
է,
ազգագրական
պարեր
սովորեցնում.
միասին
մի
քանի
հանրապետական
մրցույթներում
մրցանակային
տեղեր
են
զբաղեցրել: