Արաքս Միրզոյանն Արցախի պետական համալսարանի ուսանողուհի է, ապագա լրագրող: «Լրագրություն եմ սովորում. ուզում եմ հայրենիքիս համար պիտանի մարդ դառնալ, դրա համար էլ ընտրեցի այն մասնագիտությունը, որը կարող եմ լիովին ծառայեցնել ազգիս շահերին», մեզ հետ զրույցում նշեց Արաքսը:
Նա դեռ երկու տարեկան չկար, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց ապրելու Արցախի Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքում: Նա այստեղ է դպրոց գնացել: Դպրոցական տարիներից մեծ հետաքրքրություն է ցուցաբերել բոլոր առարկաների հանդեպ: «Դպրոցում գրեթե բոլոր մրցույթներին մասնակցում էի, ուզում էի ամեն ինչ հասցնել, անգամ նոտաները սովորեցի ու սկսեցի նախ շվի նվագել, հետո` կիթառ»:
Բացի դպրոցում
լավ
սովորելն
ու
դպրոցական
մրցույթներին
մասնակցելը,
Արաքսը
նաև
շատ
ակտիվ
է
մշակութային
կյանքում:
Արդեն
մի
քանի
տարի`
մեծ
մասնակցություն
ունի
Նոր
Բրաջուր
համայքնի
մշակույթի
ակումբի
աշխատանքներին.
իրենից
տարիքով
ավելի
փոքր
երեխաների
հետ
պարապում
է,
ազգագրական
պարեր
սովորեցնում.
միասին
մի
քանի
հանրապետական
մրցույթներում
մրցանակային
տեղեր
են
զբաղեցրել:
«Նոր Բրաջուր
համայքնում
մշակութային
կյանքի
զարգացման
ու
ակտիվացման
գործում
մեծ
էր
ընկեր
Անահիտի
(Անահիտ
Բաղդասարյանի)
դերը:
Նա
2011 թվականին
Քարվաճառ
եկավ,
նույն
թվականին
էլ
մեր
համայնքում
սկսել
էր
գործել
ակումբը»,
պատմում
է
Արաքսը:
Անահիտ
Բաղդասարյանը
Նոր
Բրաջուր
համայքնում
երեխաներին
ազգագրական
մի
շարք
պարեր
է
սովորեցրել:
Նրա
սովորացրածը
երեխաները
չեն
մոռացել
նաև
նրա
գնալուց
հետո
և
շարունակում
են
պարել:
Արաքսը
նաև
Երևանում
Կարին
խմբի
շառավիղ
տարբեր
խմբերում
վարպետաց
դասեր
է
անցել:
«Մեր երեխաները շատ տաղանդավոր են ու շատ կարճ ժամանակահատվածում խումբ ձևավորվեց,
որն
անվանեցինք
«Անթեղ»:
Խումբը
մասնակցեց
Ստեփանակերտում
կայացած
շատ
մրցույթների,
հաղթանակներ
ձեռք
բերեց
ու
ճանաչվեց»,
նշեց
Արաքսն
ու
ավելացրեց,
որ
խումբը
մասնակցում
է
շրջանում
կազմակերպվող
գրեթե
բոլոր
միջոցառումներին:
Մշակույթի
ակումբի
մասին
խոսելիս
հնարավոր
չէ
շրջանցել
դրա
խնդիրները:
«Ցավոք,
ակումբի
խնդիրներն
այսօր
արդեն
շատ
են:
Երեխաները
պարապունքներն
անում
են
դպրոցին
կից
մի
փոքրիկ
սենյակում,
որը
շատ
սառն
է
ու
խոնավ»,
ընդգծեց
Արաքսը:
Արաքսը համալսարան
ընդունվելուց
հետո
բնակվում
է
Ստեփանակերտում,
սակայն
կապը
հայրենի
գյուղի
հետ
չի
կորցնում.
գրեթե
ամեն
ուրբաթ
օր
գյուղ
է
այցելում
ու
շարունակում
է
պարեր
սովորեցնել
փոքրիկներին:
«Իրենց
ասել
եմ,
որ
անպայման
հավաքվեն,
պարեն:
Ինքս
էլ
երբ
գյուղում
եմ
լինում,
նոր
պար
եմ
սովորեցնում,
որ
չհեռանան
պարից,
հետաքրքրությունը
մնա»,
ամփոփեց
մեր
զրուցակիցը:
Թամարա
Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий