«Քարվաճառի
Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոց»: Վիլյամ Սարոյանն ո՞ւր, Քարվաճառն ո՞ւր: Քարվաճառի
դպրոցը կարող էր լինել Մոնթեի անվան, Պետոյի, Հեթանոս Գագոյի: Բայց չէ, Վիլյամ Սարոյանի
անվան է. հայկական իրականության հետ այնքան էլ կապ չունեցող ամերիկացի (լավ, ամերիկահայ ;) ) մի հիանալի գրողի անունով Ֆրեզնոյից: Ու դեռ քանի՞ տարի պիտի անցներ դպրոցի հիմնումից,
որ երեխաներն այստեղ սկսեին անգլերեն սովորել...
Ու այս մի
փոքր դրվագն այնքան լավ է բնութագրում քարվաճառյան իրականությունը, հաճախ աշխարհի մեջ
չտեղավորվող ու կողքից ծիծաղելի թվացող այս քարվաճառյան իրականությունը:
Քարվաճառում
միաժամանակ ամեն ինչ կա ու ոչինչ չկա... Քարվաճառում չկան ասֆալտապատ փողոցներ, աղբահանություն
ու կոյուղի, բայց ինչ-որ մեկը նպատակ ունի այստեղ արթ-սրճարան կառուցել, մի ուրիշն
էլ անպայման որոշել է, որ Քարվաճառում ամեն տարի պիտի նշվի Գիրք նվիրելու օրը, որ երեխաները
սովորեն իրար գիրք նվիրել ու կարդալ:
Քարվաճառում դպրոցականները կարող էին մի բարդ ու ամբիցիոզ ներկայացում վերցնել, բեմադրել քիչ չի, դեռ մի հատ էլ վերցնել այն ու ցուցադրել տարբեր բնակավայրերում: Ձորագյուղում Քարվաճառի անունը չէին էլ լսել, հիմա երկար են հիշելու:
Քարվաճառում կարող է` շատ բան չկա, բայց կա գլխավորը` ամեն ինչ ունենալու հնարավորության զգացումը: Քարվաճառում ոչինչ անհնար չէ, յուրաքանչյուր գաղափար այստեղ իրականալի է (թվում...):
Քարվաճառի
8-9 տարեկան երեխաներն սկսում են համակարգչով խաղեր ստեղծել ու վիքի նախագծերում խմբագրել
ու հեռուն գնացող մեծ երազանքներ ունենալ...
Քարվաճառի
լեռներն այն աշխարհի յուրօրինակ կենտրոն են դարձնում, որտեղ և սկսվում է ամեն ինչ,
որտեղ և վերադառնում է ամեն ինչ...
Քարվաճառ
եկողն այն չի մոռանում ու անպայման հետ է վերադառնում:
Ով ասես կարող
է ապրել Բասելոնայում, Միլանում, Երևանում կամ Նյու Յորքում, սակայն քչերը կարող են
Քարվաճառում ապրել ;)
Մոգական վայր
է Քարվաճառը...
Комментариев нет:
Отправить комментарий