четверг, 24 мая 2012 г.

«Ես համոզված եմ, որ իմ երկիրն ինձ կպաշտպանի, իմ երկիրն իմ թիկունքին կանգնած է»


Մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Ես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, ով ունի ընտրելու իրավունք, չմասնակցեցի այդ ընտրություններին: Ուղղակի չգիտեի, թե որ կուսակցությանը տայի ձայնս, իսկ քվեաթերթիկը փչացնելու համար չարժեր Երեւանից Վանաձոր հասնել: Ոչ մի կուսակցության, ոչ մի քաղաքական ուժի չեմ հավատում, հույսեր չեմ կապում: Ու ընտրություններն էլ իմ կյանքում ոչ մի բան չփոխեցին, ու չէին փոխելու առկա ուժերի ցանկացած դասավորությամբ:

ՀՀ-ում ընտրությունների հենց հաջորդ օրը Երեւանում օտարերկրյա հյուրեր ընդունեցինք: Գերմանացի մի տղայի հետ խոսում ենք տարբեր բաներից: Ասում է` մազերս կտրել էի, ուզում էի ինձ բանակ տանեին, բայց չտարան: Ասում է` գիտես, մեր մոտ պարտադիր բանակ չկա, հատուկ ծառայություն է, ու դա իմ համար արկած էր, 18 տարեկանում: Ասում եմ` բա եթե պարտադիր չի, ինչու՞ էիր ուզում գնալ, իսկ դա վտանգավոր չէր: Ասում է` չէ, Գերմանիայում ինձ ոչ մի բան վտանգավոր չի թվում: Ես համոզված եմ, որ իմ երկիրն ինձ կպաշտպանի, իմ երկիրն իմ թիկունքին կանգնած է: Ասում է` գիտես, Գերմանիայում սարսափելի չի ծերանալը, սարսափելի չի համալսարանն ավարտելն ու անգործ մնալը, մենք հավատում ենք, մենք վստահ ենք մեր երկրի վրա: 

Հա, հասկանում եմ, ո՞նց չեմ հասկանում…

Հաջորդ օրը գերմանացի ընկերս շատ անհանգիստ է: Ասում եմ` ի՞նչ է եղել: Ասում է` մեր մոտ տեղական ընտրություններ են, որոնց արդյունքը շատ կարեւոր է. երեկոյան պատասխանը կիմանամ: Ասում եմ` իրո՞ք կարեւոր է: Ասում է` հա, շատ կարեւոր է: Երեկոյան ուրախ է, ոգեւորված. իր սատարած քաղաքական ուժն է ընտրվել: 

Ինքը միշտ կապրի Գերմանիայում, չի լքի իր երկիրը, որտեղ ապահով է, ու որտեղ կա հույսը:




Հ.Գ. ՀՀ-ն ու Գերմանիան համեմատելն, իհարկե, անհեթեթություն է, բայց ինձ այ էս հավատն է պակասում: 

среда, 23 мая 2012 г.

Սպիտակ ամպերով դեպի Արարատ. ՆՓԱԿ-ում


Երեւանում ցուցահանդեսներ լինում են: Լինում են հաճախ: Երեւանում լինում են սովորական ցուցահանդեսներ` նկարները պատին: Երեւանում երբեմն նաեւ լինում են արտասովոր ցուցահանդեսներ, ստեղծագործական մոտեցումներ: Իմ իմացած մշակութային կենտրոններից այս վերջին մոտեցումներով առաջատարը ՆՓԱԿ-ն է: Այս բլոգումս մի անգամ արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալ ժամանակակից արվեստի այս կենտրոնին:

Մայիսի 15- հունիսի 2 ՆՓԱԿ-ում կարող եք հանդիպել Աննա-Լեա Քոփփերիի Արարատին, նրա տեսած, զգացած, ապրած լեռանը, որը նրա գլխում է:

Գիտեմ, Արարատ շատ եք տեսել, Արարատին շատ եք տեսել, ձեր մեջ զգացել, ձեր մեջ պահել, արտահայտել կամ ոչ: «Վերնիսաժ»-ում տասնյակ Արարատներ կան, գունագեղ ֆոնով, վարպետորեն պատկերված կամ ոչ այնքան: Աննա-Լեան եւս պատկերել է իր Արարատը, սեւով սպիտակի վրա պարզ գծապատկերներով: Պատկերել է Մասիսն ամեն օր, իր ամեն պահի զգացողությամբ, մի ուրիշ Արարատ, որ հենց միայն իրենն է ու խորն է: Քայլ առ քայլ դիտում ես փոքրիկ, A4 ֆորմատի գծապատկերն ու մի ուրիշ մտերմություն ես հանդիպում, որ միգուցե առաջ չես էլ տեսել Արարատին հազարերորդ անգամ նայելիս: Մի կարոտ ու մի ցավ էլ ես զգում, այս անգամ էլ մի ուրիշ ցավ:

Աննան իր այցելուին հնարավորություն է տալիս նաեւ նկարել սեփական լեռը, սեփական Արարատը կամ էլ մի ուրիշ լեռ, որ կա նրա մեջ, որի մասին ինքը գիտի կամ էլ չգիտի: Մի փոքրիկ սենյակում, որը ծածկված է բամբակով, դու կարող ես ներս մտնել (կոշիկներդ հանելուց հետո, իհարկե) ու մի ցածրիկ սեղանի մոտ պատկերես քո լեռը, որը պիտի հաղթահարես, կամ էլ արդեն հաղթահարում ես…ու կախես մյուս լեռների կողքին, որ ուրիշներն են պատկերել:

Բա, սա էլ ՆՓԱԿ-ը: Այ էսպիսի յուրօրինակ ցուցահանդես:


 Հ.Գ.Արվեստագետ Աննա-Լեա Քոփփերին, Ֆինլանդիայից, բնակվում է Երեւանում եւ ստեղծում է կոնցեպտուալ արվեստ զանազան մեդիաներով: Նա ուսանել է Ֆինլանդիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում: Ավարտել է Դուսելդոր ֆի գեղարվեստի ակադեմիան 1996 թվին: Նա հայտնի է իր շրջապատային եւ ինտերակտիվ աշխատանքներով եւ տարածքային քանդակներով: Իր հատուկ-տեղանքային աշխատանքներում Քոփփերին հետազոտում է այնպիսի կոնցեպտներ, ինչպիսիք են շրջապատն ու վիճակը, նյութերի, փոխհարաբերության եւ թափանցիկության միջոցով: Տարածքի պատմական եւ էկոլոգիական ասպեկտները ազդում են նրա ինստալացիաների, քանդակների եւ գործողությունների ստեղծման վրա: Քոփփերի աշխատանքները ցուցադրվել են Եվրոպայում եւ Ասիայում կազմակերպված ցուցահանդեսներում վաղ 1990-ականներից: 

пятница, 18 мая 2012 г.

Թանգարանները վաղը բաց են մինչեւ կեսգիշեր. մեզ են սպասելու


Այսօր, մայիսի 18-ը, Թանգարանների միջազգային օրն է: Տոնը նշում է ավելի քան 150 երկրներում1978-ից: Այս տոնը նշվում է նաեւ Հայաստանում: Այսօր մինչեւ ժամը 18:00-ն թանգարանների մուտքն անվճար էր: Իսկ վաղը նշվում է «Թանգարանային գիշերը»: Վաղը թանգարանները կաշխատեն մինչեւ կեսգիշեր եւ կներկայացնեն հատուկ ծրագրեր: Անցյալ տարի «Թանգարանային գիշերին» թանգարանները լիքն էին այցելուներով:
Կարող եք ծանոթանալ այն հատուկ միջոցառումներին, որոնք պատրաստել են թանգարանները վաղվա համար:   

Հայաստանի պատմության թանգարան
18:00-24:00 «
Փրկված մասունքներ» ցուցադրություն (հասցեն`Հանրապետության հրապարակ) 

Հայաստանի ազգային պատկերասրահ
18:30-24:00 «
Էդմոն Բարսեղյան» ցուցահանդես (3-րդ հարկ, նախասրահ)
18:00-23:00
Արվեստի ֆիլմերի ցուցադրում (9-րդ հարկ)
18:30-19:30
Դասական երաժշտություն (որմնանկարների սրահ)
20:00-23:00
Համերգներ` ջազ, ռոք, (որմնանկարների սրահ)
19:00-21:00
Տիկնիկային ներկայացումներ (նախասրահ)
20:45-23:00 «
Հեքիաթն է կանչում», (8-րդ հարկ), հասցեն` Երեւան, Արամի 1


Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան
18:00
Ցուցահանդեսի բացում` նվիրված Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակին 19:00 Լազերային սկավառակի շնորհանդես- «Սիրանույշ»` կյանքը եւ բեմական գործունեությունը
20:00
Գրական սալոններ` «Մթնշաղի կամուրջներ»` նվիրված Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին, հասցեն` Երեւան, Արամի 1

Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
18:00
Ցուցահանդեսի բացում` «Քաղաքային բնանկար» (պրիմիտիվիստներ` Ա. Ճերմակյան, Ա. Ղուլարյան, Գ. Ամիրյան, Հ. Համբարձումյան)
20:00-21:00 «
Տկզար» ազգագրական համույթի համերգը, հասցեն` Երեւան, Աբովյան 64

«
Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
18:00-24:00
Ազգային փոքրամասնությունների մշակույթը, հասցեն` Երեւան, Էրեբունու 38

Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն
18:00-24:00 «
Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
«
Դիլիջանի ժողովրդական ճարտարապետությունը գեղանկարներում» ցուցահանդեսի բացումը
21:00-24:00
Գիշերային Գառնի` ձայնալուսային համակարգ 

Հայաստանի բնության պետական թանգարան
18:00 «
Մկների ժողով» բնապահպանական թեմայով միջոցառում
18:00-23:00
Բնապահպանական ֆիլմերի ցուցադրում, հասցեն` Երեւան, Տիգրան Մեծի 34

Երևան քաղաքի պատմության թանգարան
18:30
Խամաճիկների թատրոնի ներկայացում0
20:00 «
Քսենոփոնը եւ հայկական գարեջուրը» 
20:30 «
Համբարձում» տոնակատարություն
21:00 «
Երեւանի 2-րդ ծնունդը», «Ինչ համբավ բերեց Շուստովյան գովազդը հայկական կոնյակին» 
22:00 «
Հանդիպում 1942 թ-ի երեւանյան բնակարանում», հասցեն` Երեւան, Արգիշտի 1/1

ՀՀՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան
18:00-23:00 «
Հայկական եկեղեցիների մասնակցությունը Արցախյան ազատամարտում», «Սփյուռքահայերը Արցախյան ազատամարտում», «ԼՂՀ մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին», «Հայ հետախույզները Հայրենական պատերազմում», «Հայրենական մեծ պատերազմի ծաղրանկարները» ցուցադրություններ, հասցեն` Երևան, Ազատության 2

Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ 
18:00 «
Իմ գործընկեր ճարտարապետները» ծաղրանկարների ցուցահանդեսի բացում, հեղինակ` Հարություն Չալիկյան
Երեւանի միջազգային բիզնես -կենտրոնի մրցութային աշխատանքների ցուցադրություն «Լեռնապատում հայոց» շարքից` «Արեւմտյան Հայաստան, Անի, Կարս, Արարատը հակառակ կողմից եւ…» լուսանկարների ցուցահանդես
19:00 «
Արեւմտյան Հայաստանը լուսանկարներում» ֆոտոցուցահանդես, «Մեծ Հայքի ժայռապատկերները» (զեկուցող` Կարեն Թոխատյան) 
20:00 «
Աշխարհի մեծերը հայ ճարտարապետության մասին», (զեկուցող` ճարտարապետ, դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյան) 
22:00 «
Արաքսի ափին» ֆիլմի դիտում հեղինակ` Վարդան Բաղդասարյան, հասցեն` Երեւան, Կառավարական 3-րդ մասնաշենք

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ
18:00
Հիմնական ցուցադրություն 
19:00-21:00 «Երեւանի գլխավոր գաղտնիքը» ֆիլմի ցուցադրություն, հասցեն` Երեւան, Կառավարական 3-րդ մասնաշենք
Ռուսական արվեստի թանգարան 18:00 -19:00 Ա. Պ. Չեխովի պատմվածքներն ընթերցում է ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը 20:00 «Արծաթե դար» ժամանակաշրջանի գրական ստեղծագործությունների ընթերցում 21:30 Դասական երաժշտության համերգ, հասցեն` Երևան, Իսահակյան 38

Երվանդ Քոչարի թանգարան
19:00 Վ. Մամիկոնյանի կերպարը Երվանդ Քոչարի ստեղծագործություններում, 20:00-23:00 «Ե. Քոչարի մոնումենտալ քանդակը» և «Ե. Քոչար -110» տեսաֆիլմերի ցուցադրում
 
21:00-23:00 «Վ. Մամիկոնյանի ճառը Ավարայրի ճակատամարտում» (հատված «Վարդանանքից»)
 
20:30-23:00 Վարդանանց պատերազմին նվիրված երգերի կատարում, հասցեն` Երեւան, Մաշտոցի 39/12

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
18:00 «Հեքիաթներ եւ երազներ» թվային վերատպությունների ցուցադրություն
 
19:00 Լուսանկարների եւ սլայդների ցուցադրում
 
20:00 Դաշնամուրային երաժշտության համերգ
22:00 Համերգ` իտալական երգեր եւ օպերաների արիաներ
23:00 Մ. Սարյանի ծննդյան 130-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմերի եւ հաղորդումների ցուցադրություն, հասցեն` Երեւան, Սարյան 3
 

Կալենց թանգարան
18:00-24:00 Հիմնական ցուցադրություն, հասցեն` Երեւան, Կալենցի 18

Սերգեյ Փարաջանովի թանգարան
18:00-23:00 «Ս. Փարաջանովը լուսանկարներում» ցուցահանդես, հասցեն` Երեւան, Ձորագյուղ, Ազգագրական թաղամաս 15-16)

Փայտարվեստի թանգարան
14:00 Ռաֆայել Արությունովի հեղինակային ցուցահանդեսի բացում
19:00-20:00 Փայտե փորագրության վարպետության ցուցադրություն
20:00-24:00 Տեսաֆիլմերի եւ տեսագրված միջոցառումների ցուցադրություն, հասցեն` Երեւան, Պարոնյան 4 եւ 2

Հակոբ Կոջոյանի եւ Արա Սարգսյանի տուն-թանգարան
18:00-24:00 Հիմնական ցուցադրություն, հասցեն` Երեւան, Պուշկինի 70

Գրիգոր Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան
18:00-24:00 Հիմնական ցուցադրություն, հասցեն` Երեւան, Մաշտոցի 45/1

Հովհաննես Թումանյանի թանգարան
18:00-24:00 «Հայելիների հեքիաթային աշխարհում» ցուցահանդես 
18:00 «Համբարձման գիշեր-վիճակահանություն» բացօթյա տոնակատարություն
19:00 «Արեգնազան» կրթահամալիրի իրարանցումը թանգարանի մատույցներում 20:00 «Սուտլիկ որսկան» ներկայացում թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի մասնակցությամբ 
20:30-22:00 Թանգարանային խառնաշփոթ, անսպասելի իրավիճակներ այցելուների համար 
21:00 «Աշնանային ձայներ» երգչախմբի համերգը 
24:00 Հրավառություն, հասցեն` Երեւան, Մոսկովյան 40,

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
18:00 Ա. Խաչատրյանի բալետների թեմաներով Ստ. Ալաջալովի, Աշոտ Միրզոյանի, Մեսսերերի, Մինաս Ավետիսյանի աշխատանքային էսքիզների ցուցադրությունը 18:00:22:00 «Հնչյուններ եւ գույներ». նկարում են երեխաները Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի հնչյունների ներքո
19:00 «Հայկական մանրանվագներ». նվագում է Ա. Խաչատրյանի լարային քառյակը 21:00-22:00 Նվագում է «Պատանի վիրտուոզներ» համույթը (ղեկավար` Ռ. Ասատրյան) 
22:00-24:00 Ֆիլմերի ցուցադրում` «Ա. Խաչատրյանի կյանքը եւ ժառանգությունը» (ռեժիսոր` Փիթեր Ռոզեն), «Ավելին, քան սեր» (ռեժիսոր` Սիրանուշ Գալստյան), հասցեն` Երեւան, Զարուբյան 3

Ավ. Իսահակյանի տուն-թանգարան
18:00 «Կարին» ազգագրական մանկական, երգի-պարի համույթի ելույթը (ղեկ. Ալեքսան Էքնոսյան)
20:00 «Վասպուրիկ» մարիոնետային թատերական ներկայացում
21:00 Նվագում է Ալիսա Արզումանյանը 
22:00 Հանդիպում Հովիկ Հախվերդյանի հետ թեյի սեղանի շուրջ
22:00-24:00 Տեսաֆիլմերի դիտում, հասցեն` Երեւան, Զարուբյան 20

Եղիշե Չարենցի տուն-թանգարան
18:00 18-րդ դարի ճապոնական փորագրության ցուցադրություն
20:00 Եղիշե Չարենց` «Ճապոնական թանկաներ» եւ այլ ստեղծագործություններ (արտասանում են Ազատ Գասպարյանը եւ Սիլվա Յուզբաշյանը)
18:00-22:00 Թեյի հյուրասիրություն «Չիո-Չիո-սան» օպերայի հնչյունների ներքո հասցեն` Երեւան, Մաշտոցի 17

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան
18:00 Հանդիպում Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետի թանգարանային բաժնի ուսանողների հետ
19:00 Խ. Աբովյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված ստեղծագործությունների ընթերցում, կինոնկարի դիտում 
20:00 Հանդիպում ազգային փոքրամասնության` եզդիների համայնքի անդամների հետ
21:00 Հանդիպում Սեւան քաղաքի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների հետ
Հասցեն` Երեւան, Քանաքեռ 2/4

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
21:00-24:00 Շնորհանդես-քննարկում` նվիրված Հովիկ Վարդումյանի պատմվածքներին
Հասցեն` Երեւան, Աբովյան 29/4

Կարեն Դեմիրճյանի թանգարան
18:00-24:00 «Խաղողագործությունը եւ պտղաբուծությունը ՀՀ-ում 1970-90-ական թթ.» թեմատիկ ցուցահանդես
Հասցեն` Երեւան,Փարպեցու 7

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան
18:00 Հանդիպում նկարիչներ Վալմարի եւ Հռիփսիմե Մարգարյանի հետ
20:00 Հանդիպում կոմպոզիտոր Արամ Սաթյանի եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ
22:00 Հանդիպում բանաստեղծ Նարեկ Դուրյանի եւ դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ
23:00 Հանդիպումներ եւ գրական ընթերցումներ
Հասցեն` Երեւան, Նալբանդյան 21

Միջոցառումների ցանկը` yeritasard.am կայքից: