понедельник, 14 мая 2012 г.

Youth4Media-ն Հայաստանում. մի հետազոտություն համակարգչի չարաշահման վտանգների մասին


Youth4Media եվրոպական միությունն ընդգրկում է 36 կազմակերպություն 24 երկրներից, որոնք աշխատում են համայնքային լրատվության եւ քաղաքացիական հասարակություն ոլորտում: Կազմակերպությունը երիտասարդներին արտահայտվելու հնարավորություն է տալիս թվային տեխնոլոգիաների միջոցով: (Ավելին տես http://www.youth4media.eu/ կայքում): Հայաստանում կազմակերպությունը համագործակցում է «Ռազմավարական հետազոտությունների կենտրոն»-ի հետ:

Մայիսի 6-15 Youth4Media-ն սեմինարներ է անցկացնում Երեւանում: Դրանք նվիրված են վիդեո լրագրությանն ու ցանցային լրագրության գործիքների կիրառմանը: Դասախոսները Լեհաստանից են: Ու բացի գիտելիքը, նրանցից սովորում ենք նաեւ աշխատելու նոր ձեւեր, մեթոդներ,  որ մի օր հաստատ պետք կգան:
Ծրագրի շրջանակներում մի խումբ հայ եւ վրացի ուսանողներով որոշեցինք հոդված պատրաստել համակարգչի չարաշահման եւ դրա վնասակար հետեւանքների մասին: Իրոք շատ հետաքրքիր աշխատանք էր, ու ձեւավորումն էլ շատ հետաքրքիր եղավ: Youth4Media-ի կայքում մի առանձին էջ ստեղծեցինք ու ամբողջ աշխատանքն այստեղ տեղադրեցինք. հարցազրույցներ, հետազոտություն, նկարներ, վիդեո: Քանի որ նյութերը տարբեր են ու շատ տեղադրեմ հղումը: Սա համագործակցության հետաքրքիր մի օրինակ է:
Ահա մեր ստեղծած էջը:

Комментариев нет:

Отправить комментарий