Շատ
սերեր է ունեցել, երջանկություններ, որոնք անհոգ աղջիկների նման լքել են իրեն:
Սակայն նրան չի լքել գլխավորը` սերը: Այսօր այդ սերն ստանում են իր ծաղիկները,
որոնց նա շոյում է, ջրում, հողը փխրեցնում, այդ սերն ստանում են իր մոմերը, որոնց
նա պատրաստում է սիրախառն հումքից, հետո վառում է ու այդ կրակով էլի սեր է
փոխանցում: Ծաղիկը ծաղկում է, ու նա բացականչում է` «հրաաաաաշք է, հրաաաաշք»…
Բազմաթիվ գարուններ է տեսել, բազմաթիվ աշուններ է թախծել, բայց շարունակում է
հիանալ ու զարմանալ: Զայրանում է, ուրախանում է, տխրում է ի սրտե, արյունով,
կյանքով… Երիտասարդ մարդն իրեն երբեմն ծեր է զգում նրա կենսախինդ թրթիռների
կողքին:
Երկրի
վրա մի փոքրիկ, մի քանի քառակուսի մետրանոց դրախտ է ստեղծել ու ապրում է հանգիստ
ու ներդաշնակ: Իր տանը բազմաթիվ հրաշքներ
է պահում ու ամեն անգամ հրաշք տեսնելուց չի զլանում մի անգամ էլ
բացականչել. «վաաախ, հրաաաշք է, հրաաաշք»…
Քաղաքի
աղմուկից, կեղծիքից, ստից, փուչ բաներից, անուններից ու փառքից նա պաշտպանված է.
նա ունի իր հավատի ու բարոյականության ամրոցը, որը հաստատ անառիկ է ցանկացած
ունայն հարձակման համար: Ամրացած է հոգով ու ապրում է մաքուր` չդավաճանելով իր
բարոյականությանը:
Եզակի մարդ է, հրաշք է, հրաաաաաշք... Արթուր Էդարը...
Արթուրը իմ մանկության ընկերն է, ընկերություն ենք անում 7 տարեկանից, մինչև այսօր, իմ ամենամոտիկ ընկերն է և ինչ որ գրված է լիովին բնութագրում է նրան:
ОтветитьУдалитьԳրիշա Մարգարյան:
Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ ճիշտ հասկանալ ու տեսնել Արթուրին ու փոխանցել...
УдалитьՉնայած իրենից տարիքով բավականին փոքր եմ, բայց ես էլ եմ իրեն իմ ընկերը համարում, իմ ավագ ընկերը:
վերնագրի մեջ արդեն մի բան էն չէ :/
ОтветитьУдалить