«Հանրապետական ուսանողական ցուցահանդես` նվիրված ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-ամյակին
Երբ` Հունվարի 13-ից
Որտեղ` Հայաստանի նկարիչների միություն
Մուտքն ազատ է
Որտեղ` Հայաստանի նկարիչների միություն
Մուտքն ազատ է
Ցուցահանդեսի կազմակերպիչ` ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյան բարեգործական հիմնադրամ» (apress.am)
Ցուցահանդեսի
հայտարարությունը շատ գրավիչ հնչեց. ուսանողները մասնակցում են ՀՀ ազգային հերոս
Մովսես Գորգիսյանին նվիրված ցուցահանդեսին:
Գնացի: Նախ սկսեմ
նրանից, որ մուտքն ազատ չէր, ինչպես նշված էր հայտարարության մեջ: Բայց սա մի
կողմ:
Ցուցահանդեսում ներկայացված կտավների գոնե կեսը հաստատ որեւէ կապ չունեին ոչ
միայն Գորգիսյանի, այլեւ առհասարակ Արցախյան գոյամարտի հետ: Ներկայացված էին
Հերոսի մի քանի դիմանկար, մի քանի կտավ էլ` անկախության թեմայով: Իսկ մյուսները
թեմայից դուրս էին: Նկատեցի, պետք է ճշտեի, թե ինչու է այդպես: Ցուցասրահի
աշխատակցուհուն դիմեցի:
«Այս թեմայով համարյա նկարներ չկային, կարելի է ասել` ինչ
ներկայացրել են, դա էլ ցուցադրվել է: Այսքանից էլ եթե ընտրեին, էլ բան չէր մնա…»:
Ինչպես նա նշեց, վաղը, հունվարի 18-ին, փակման ժամանակ կհայտարարվեն ցուցահանդեսի
հաղթողների անունները, եւ նրանց մրցանակներ կտրվեն: Աշխատակցուհին հաստատ չգիտեր,
թե ով է մրցանակ տալու. թերեւս ցուցահանդեսի կազմակերպիչները:
Ինչպես պարզ է
դառնում հայտարարությունից, ներկայացված են ուսանողական աշխատանքներ: «Շատերն
անգամ չգիտեն, թե ով է Մովսես Գորգիսյանը: Սա առաջին տարին էր, այսպես ստացվեց:
Կարծում եմ, որ հաջորդ տարի ավելի շատ կհետաքրքրվեն, ավելի շատ կմասնակցեն, այս
տարվա մրցանակներն էլ կոգեւորեն մասնակիցներին», նշեց զրուցակիցս:
Միգուցե մյուս տարի
մասնակիցներն ավելի շատ կարդան Մովսեսի մասին, կարդան Արցախյան գոյամարտի մասին,
ավելի շատ այցելուներ լինեն, ցուցադրվող կտավներն էլ համապատասխանեն ցուցահանդեսի
վերնագրին: Ու գիտե՞ք վատը որն է: Որ Արցախյան պատերազմի ու Արցախյան հերոսների
մասին մենք լավ չգիտենք, կտավներ, ֆիլմեր, ներկայացումներ նրանց մասին համարյա
չկան, ու առհասարակ մեր վերաբերմունքը նրանց հանդեպ այն չի, ինչպես որ պիտի լիներ
հաղթած հերոսների, հաղթած զինվորների հանդեպ…
Տարվա մեջ քանի՞
անգամ ենք Եռաբլուր գնում: Իսկ մեր երեխաներին սովորեցնու՞մ ենք, թե ովքեր են
Արցախյան հերոսները: Ես չեմ մեղադրում, ես ուղղակի հարցնում եմ:
Комментариев нет:
Отправить комментарий