четверг, 1 марта 2012 г.

Դասեր փորձառու դերասանից. հանդիպում Ռեգիմանտաս Ադոմայտիսի հետ


Երեկ երեկոյան Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բացվեց «Արմմոնո» միջազգային տասներորդ թատերական փառատոնը: Բացման երեկոյին թատրոնը հյուրընկալեց Լիտվայի և ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսին:
Համոզված եմ` այս անունն ավելի շատ բան է ասում մեր մայրիկ/հայրիկներին սերնդին, քան թե իմ սերնդին: Հանդիպումից առաջ փորձեցի մի քանի բան կարդալ այս դերասանի մասին, քանի որ, անկեղծ ասած, շատ էլ ծանոթ չէի նրան:

Բեմ բարձրացավ 75-ամյա մի պապիկ, ով բավականին լավ էր պահպանվել: Թեկուզ դեր չէր խաղում, բայց խաղում էր. արտիստիկ էրJ Սկսեց խոսել: Նախ անընդհատ բողոքում էր, որ իրենից է խոսում եւ ոչ թե փառատոնից: Հետո սկսեց պատմել. իրենից, իր կյանքից, իր դերերից: Հիշեց իր «հայկական դասը»: 90-ականների սկզբին Հայաստանում ֆիլմի նկարահանման է մասնակցել: Հեղինակը, Լյուդմիլա Սահակյանցը, այդ թվականներին ֆիլմ է նկարահանել Կոմիտասի մասին:

«Ջուր չկար, լույս չկար, գազ չկար, կողքի խանութում պեպսի-կոլայի նման մի հեղուկ կար, մեկ էլ կարծեմ` աղ, Հայաստանում ապրած օրերն է հիշում դերասանը,-Հայաստան ասելիս առաջինը մարմնովս ցուրտ է անցնում», կես-կատակ, կես-լուրջ ասում է արտիստը:
«Իսկ երբ տուն հասա, դուռը թակեցի, բացեցին, ու ես տեսա լույս…..ջուր, այն էլ տաք….չէի հավատում….այ դա երջանկություն էր: Չեք պատկերացնի», ասում է դերասանն ու ավելացնում` չնայած ո՞նց չեք պատկերացնի, դուք քանի~ տարի եք այդպես ապրել:
«Սրանից հետո ես սկսեցի կյանքին լրիվ այլ կերպ նայել, եւ սա շնորհիվ Հայաստանի ու հայերի: Ես սա անվանում եմ հայկական դաս», խոստովանում է Ադոմայտիսը: 
Արտիստն անդրադարձավ նաեւ արվեստի դերին: Ասում է` եթե արվեստ, գեղեցկություն ու բարություն չկա, որքան ուզում ես փող ունեցիր, մի բան կյանքումդ կպակասի: Լավ է ասումJ 
Խոսեց նաեւ դերասանի դերի մասին: Ասում է` հիմա շատ հաճախ դերասանն ուղղակի խամաճիկ է բեմադրիչի ձեռքին, իսկ վերջինս էլ շոու է բեմադրում: Գիտե՞ք, ասում է, դերասանի ինտիմ շփումն է պակասում բեմից, պետք չի բեմի վրա գլխիվայր կանգնել, դա չի թատրոնը: Լավ է ասում J
Սա Ադոմայտիսը: Դառնամ մեզ: Այ մարդ, հյուր ենք ընդունում, կարգին հարցեր էլ չենք պատրաստում, կարգին տեխնիկա չենք բերում, պատրաստված, վստահ, հանգիստ հաղորդավար/ուհի չենք ընտրում….. Ամոթ մեզ, որ հեռախոսները չանջատեցինք, որ դահլիճում շարժը չէր դադարում, որ շատերը կեսից հեռացան…Ապրի Ադոմայտիսը, որ իրավիճակը փրկեց իր փորձառությամբ ու իր հումորով:
Վերջում բեմից հեռանալուց առաջ խորհուրդ տվեց: Ասում է “Будь с собой”, ցանկացած դեպքում, “иди своей дорогой”: Ես վերցրի իմ դասն այս հանդիպումից: Շնորհակալ եմ… 

Комментариев нет:

Отправить комментарий