среда, 14 марта 2012 г.

Ու աֆիշան դարձավ իվենթ


Երկու օր առաջ ընկերուհուս հետ քայլում ենք Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի  շենքի մոտով: «Էստեղի աֆիշաներն ու՞ր տարան», հարցնում է ընկերուհիս: «Թատրոնների աֆիշաները տարել են Դերասանի տան մոտ, մնացածը` չգիտեմ», ասում եմ ես:

Որոշ ժամանակ առաջ, իսկ դա շատ վաղուց չէր, ընդամենը 2-3 տարի առաջ էր, իմ կյանքում ֆեյսբուքն ու ինտերնետը չնչին դեր ունեին: Այդ երանելի ժամանակներում ես էլ-փոստս ստուգում էի 5-7 օրը մեկ, ու 24 ժամվա բացարձակ մեծամասնությունն ապրում էի օֆլայն, իրական, շարժուն կյանքով: Այդ հին ու այսօր անիրական թվացող ժամանակներում շաբաթվա մեջ մեկ-երկու անգամ բլոկնոտով ու գրիչով (դրանք հիմա էլ միշտ մոտս են) մտերմագույն Փիսիկիս հետ գնում էինք աֆիշաներից արտագրում թատերական ներկայացումների օրերն ու վայրերը: Այն ժամանակ ոչ միայն մենք էինք պասիվ համացանցում, այլեւ թատրոններն էլ: «Այն ժամանակ»-ը երկու-երեք տարի առաջ էր, բայց թվում է, թե դա դարեր առաջ էր, անցյալ կյանքում էր:

Հիմա թատրոնները խաղացանկը գրում են իրենց էջերում, միջոցառումներ` իվենթներ, ուղարկում մարդկանց, հետո էլ նամակով խնդրում-հիշեցնում, որ չուշանանք:
Հիմա աֆիշաներին նայելու կարիք չկա: Համացանցն ամեն ինչ է դառնում, իսկ մեզ բոլորիս միավորում է Ֆեյսբուքը…


Комментариев нет:

Отправить комментарий