Վերջերս Երեւանի Կասկադ համալիրում տեղադրվեց կոլումբիացի նկարիչ եւ քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի «Ծխող կինը» արձանը: Այն մեծ իրարանցում առաջացրեց երեւանաբնակ հասարակության մեջ, Բոտերոյի հերսոսուհուն ընդունեցին, մերժեցին, ամուսնացրին, հետ ուղարկեցին եւ այլն:
Համացանցում նայեցի, Բոտերոյի մասին հայերենով գրեթե
տեղեկատվություն չգտա: Անգլերենից թարգմանաբար ներկայացնեմ կոլումբացի արվեստագետի
կյանքն ու ստեղծագործությունը:
Եւ այսպես, ըստ Վիկիպեդիայի, Ֆերնանդո Բոտերո Ագուլոն ծնվել է 1932
թ. ապրիլի 19-ին: Նա կոլումբիացի ֆիգուրատիվ արվեստագետ է: Նրա աշխատանքները
յուրահատուկ ոճ ունեն, որն իր անունով էլ կոչվում է, ''Boterismo'', «բոտերոյական»:
Նրա աշխատանքներն ինքնություն ունեն, որը շփոթել
հնարավոր չէ: Բոտերոն պատկերում է կանանց, տղամարդկանց, առօրյա կյանքը, պատմական
դեմքեր ու դեպքեր, կենդանիներ եւ բնական աշխարհը: Նա ստեղծում է ծավալային
կերպարներ եւ դրանք համեմում է ոչնչացնող քննադատությամբ , հեգնանքով, հումորով
եւ անկեղծությամբ:
Բոտերոն ինքն իրեն անվանում է «ամենակոլումբիացին բոլոր
կոլումբիացիներից»՝ չնայած Կուլբիայում տարվա մեջ մեկ ամիս
է անցկացնում: Եւ սա շնորհիվ աշխարհում ընդունված արվեստի
միջազգային միտումներից մեկուսացված լինելուն:
Ազգային ճանաչում է ձեռք բերել 1958 թ,, երբ Կոլումբիացի
արվեստագետների ցուցահանդեսում շահեց առաջին տեղը: Մեծապես աշխատելով Փարիզում՝ վերջին երեք
տասնամյակներում համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ իր նկարների ու քանդակների ցուցահանդեսները ներկայացնելով ամբողջ աշխարհում: Նրա
աշխատանքները հիմնականում պահվում են մեծ թանգարաններում, հավաքածուները պահվում
են կորպորացիաներում ու մասնավոր հավաքողների մոտ:
Կյանքը:
Ֆերնանդո Բոտերոն ծնվել է Կոլումբիայի Մեդելլին
քաղաքում, Դավիդ Բոտերոյի եւ Ֆլորա Անգուլոյի ընտանիքում: Ընտանիքի երեք
երեխաներից երկրորդն է: Հայրը, Դավիդը, վաճառական էր: Նա մահացել է, երբ
Ֆերնանդոն ընդամենը չորս տարեկան էր: Մայրն աշխատում էր որպես դերձակ: Հորեղբայրը նրա կյանքում որոշիչ դեր ունեցավ: Չնայած
Բոտերոն մեծանում էր թանգարաններում ներկայացված արվեստից մեկուսացած, սակայն
բարոկկո ոճը նրա վրա մեծ ազդեցություն էր թողնում: Բարոկկոյին Ֆերնանդոն ծանոթ էր
քաղաքում առկա եկեղեցիներից:
1944 թ. Բոտերոն, ավարտելով ճիզվիտական դպրոցը, գնաց
մատադորների դպրոց: Վերջինում ուսուցումը տեւելու էր երկու տարի, ու ապագա
արվեստագետին այնտեղ տարավ հորեղբայրը: 1948-ին, երբ Բոտերոն 16 տարեկան էր,
տպագրեց իր առաջին իլուստրացիաները կիրակնօրյա El Colombiano օրաթերթում: Ստացած
հոնորարը նա վճարեց Liceo de
Marinilla de Antioquia ավագ դպրոց հաճախելու համար: Բոտերոյի
աշխատանքն առաջին անգամ ցուցահանդեսի
մասնակցեց 1948-ին, որտեղ այն ցուցադրվեց շրջանի այլ արվեստագետների աշխատանքի
հետ:
1949-1950 Բոտերոն աշխատել է որպես դիզայներ: Իսկ 1951-ին
նա տեղափոխվեց Բոգոտա: Նրա առաջին
անհատական ցուցահանդեսը Բոգոտայի Galería
Leo Matiz-ում էր: Դա տեղի ունեցավ Բոգոտա այցելելուց մի քանի ամիս
անց: 1952-ին մի խումբ արվեստագետների հետ այցելեց Բարսելոնա եւ մնաց այնտեղ
մինչեւ Մադրիդ մեկնելը: Մադրիդում Բոտերոն սովորել է Սան Ֆերնանդոյի ակադեմիայում:
1952-ին վերադարձավ Բոգոտա, որտեղ անհատական ցուցահանդես
ունեցավ Leo Matiz պատկերասրահում:
1953-ին Բոտերոն տեղափոխվեց Փարիզ, որտեղ իր ժամանակի
մեծ մասն անց էր կացնում Լուվրում, ուսումնասիրում էր այնտեղ ցուցադրված գործերը: 1953-54
թթ. ապրել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում
եւ այնտեղ ուսումնասիրել է Վերածննդի վարպետների աշխատանքները: Վերջին երեք
տասնամյակների ընթացքում Բոտերոն հիմնականում ապրել է Փարիզում, բայց տարվա մի
ամիսն անպայման անց է կացնում իր հարազատ քաղաք Մեդելլինում: Նա ավելի քան 50 ցուցադրություններ
է ունեցել աշխարհի խոշորագույն քաղաքներում եւ նրա աշխատանքները վաճառվում է մի
քանի միլլիոն դոլարներով:
Առաջին
անգամ Բոտերոն ամուսնացել է Գլորիա Զեայի հետ, ով հետագայում դարձել է Կոլումբիայի
մշակույթի նախարար: Նրանք երեք երեխա են ունեցել: 1960-ին նրանք բաժանվել են եւ
երկուսն էլ կրկին ամուսանցել են:
1964-ից Բոտերոն սկսել է ապրել Սեսիլիա Զամբրանոյի հետ: 1974-ին նրանք որդի են ունեցել եւ 1975-ին բաժանվել են:
Բոտերոն
երրորդ անգամ ամուսնացել է հույն արվեստագետ Սոֆիա Վարիի հետ: Նրանք ապրում են
Փարիզում եւ տուն նաեւ Իտալիայում:
Ստեղծագործությունը:
Չնայած նրա աշխատանքներն ընդգրկում են լանդշաֆտներ ու կենդանի տեսարաններ, նա առավել կենտրոնացած է իրադարձային դիմանկարների վրա: Նրա նկարներն ու քանդակները եզակի են իրենց մարմնեղ, գեր ֆիգուրներով: «Գեր» բնորոշումն իր կերպարներին մի անգամ տվել է հենց Բոտերոն:
Բոտերոն իր «ընդարձակ մարդկանց» համար բացատրություն ունի.
«Արվեստագետը գրավվում է ձեւի մի որոշակի
տեսակով եւ ինքն էլ չգիտի, թե ինչու: Դու կերպարն ընկալում ես բնազդաբար եւ միայն
ավելի ուշ դու փորձում ես ռացիոնալիզացնել կամ անգամ արդարացնել այն»:
Բոտերոն աբստակտ արվեստագետ է ուղղության ամենահիմնական
իմաստով: Գույները, ձեւերն ու ծավալն ընտրելիս նա հիմնվում է բնազդային գեղագիտական մտածողության վրա:
2004-ին Բոտերոն նկարների ցուցահանդես ներկայացրեց Կոլումբիայում, որոնք վերաբերում էին բռնությանը: Կտավներնը նա նվիրաբերեց Կոլումբիայի ազգային թանգարանին, որտեղ դրանք առաջին անգամ էին ցուցադրվում:
2005-ին նա մեծ ուշադրության արժանացավ շնորհիվ իր Abu Gharib շարքով, որն իր տեսակի մեջ առաջինն էր Եվրոպայում: Աշխատանքների հիմքը պատմություններն էին, որոնք պատմում էին Իրաքի պատերազմի ժամանակ Աբու Ղրաիբ բանտում ԱՄՆ զինծառայողների կատարած չարաշահումների մասին: Բոտերոն հայտարարեց, որ այս աշխատանքներից ոչ մեկը չի վաճառի, բայց կնվիրաբերի դրանք թանգարաններին:
2006-ն Բոտերոն վերադարձավ իր վաղ ստեղծագործական կյանքի թեմաներին, որոնք են ընտանիքն ու մայրությունը: 2010-ին իր հարցազրույցներից մեկի ժամանակ Բոտերոն ասել է,
որ ամեն ինչից հետո ինքը վերադառնում է ամենապարզ բաներին. հանգիստ կյանքին:
Աշխարհահռչակ արվեստագետի «Ծխող կինը» երրորդ
աշխատանքն է, որ հանգրվանեց երեւանյան Կասկադում: Ծխող կնոջ «ընտանիքի» նախորդ անդամները
Զինվորն ու Կատուն են:
ինչպե՞ս կարող եմ լուծել իմ ամուսնական խնդիրը սիրելիիս հետ:
ОтветитьУдалить