ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Մեծ գաղտնիքը
Չարենցի հետ դիտում ենք «Ազատագրված Դոն Կիխոտ»-ը: «Դոն Կիխոտ»-ի դերումն է Հրաչյա Ներսիսյանը: Չարենցն առաջին անգամ տեսնում է նրան բեմի վրա:
Լարված հետեւում է նրա խաղին, ակնհայտ կերպով ձանձրանում, երբ նա չկա բեմի վրա: Ահա նա հայտնվում է, եւ Չարենցը լարվում է նորից:
Երբ իջավ վերջին վարագույրը, Չարենցը շեշտակի կերպով դարձավ դեպի ինձ եւ ասես զարմացած հարցրեց.
-Տեսա՞ր...
Հետո նկատելով իմ տարակուսանքը, ավելացրեց.
-Դուրս գանք` ասեմ...
Բարձրանում ենք Աբովյանով: Նա կանգ է առնում.
-Որպես գաղտնիք քեզ պիտի ասեմ, որ Պոլսեն եկած այս երիտասարդ Հրաչյա Ներսիսյանը շատ տաղանդավոր դերասան է:
-Քեզ բան եմ ասում, իսկական տաղանդ է:
Ապա լռեց, քայլեց մի քանի քայլ եւ նորից կանգ առավ:
-Զարմանալի քաղաք է Պոլիսը, Ադամյան, Փափազյան, Ներսիսյան...
Քսանական թվականներ:
-----------------------------
Մտերիմ խոսք
Դու այստեղ չես տխրի, հավատացնում եմ քեզ, այս մենք կտխրենք առանց քեզ:
Ահա Կոմիտասը ամենահայր եւ Եղիշե Թադեւոսյանը, ահա վեհաշուք ու նահապետ Աբելյանը Հովհաննես ու առյուծաբաշ Շիրվանզադեն, Իսահակյանն է այստեղ, որին շատ բան կպատմես ու դեռ Հովհաննես Հովհաննիսյանը... Հետո Չարենցը կգա Ակսել Բակունցի հետ, որոնք դեռ տեղ չեն հասել, էլ ինչու՞ դու պիտի տխրես, այդ մենք կտխրենք առանց քեզ, հավատա ինձ:
Դալար է մեր ժողովրդի մեջքը, հրաշածին ու բեղմնավոր նրա արգանդը. արվեստի բարձրադիր գահերը թափուր չեն մնա, մեր ցավն այն է, որ անժամանակ էր քո անդարձ մեկնումը...
Իսկ այնպես ի՞նչ մահ, նայիր քո շուրջը, մի՞թե դու գտնվում ես մահացածների մեջ:
Իհարկե ոչ: Իհարկե, դու այստեղ չես տխրի, մեր հին պանթեոնի նո~ր բնակիչ, այդ մենք կտխրենք առանց քեզ:
...Դեռ երիտասարդ, թողիր դու Մարմարայի ափերը եւ խարիսխ նետեցիր քո ժողովրդի սրտում: Դու մեծացար քո ժողովրդի հետ եւ տվիր քո ողջ ստեղծագործական կրակն ու ավյունը քո ժողովրդի մեծ արվեստին:
Դու չիմացար քո մեծությունը: Զարմանու՞մ ես, որ գտնվում ես պանթեոնում: Դու գիտեիր ժպտալ քո լուսավոր կնճիռներով, մանկական ժպիտով: Այդ քեզ շատ էր նման:
Չփորձես քեզ նմանվել:
Չփորձես ժպտալմ երբ բոլորը լալիս են:
Քեզ լուրջ պահիր:
Գուրգեն Մահարի, «Լռության ձայնը», Երեւան, 1962, էջ 497-502