Ապրում էր ինքն իր համար: Քայլում էր իր քաղաքի փողոցներով, ոտքերի տակ խրթխրթացնում էր ձյունն ու չորացած տերեւները, այրվում էր ամռանն ու վայելում էր գարնան թարմությունը:
Ապրում էի ինքն իր համար: Ցուցահանդեսներ էր դիտում, պաշտում էր իր թատրոնը…Ապրում էր ինքն իր համար: Բայց այդպես “ինքն իր համար” պակաս էր մի տեսակ, ինքն էլ չէր հասկանում, թե ինչն էր պակաս, կամ էլ ուղղակի չէր խոստովանում: Այդ պակասն ամեն անգամ ցանկանում էր գալ խցկվել, լցվել, էլ պակաս չմնալ, բայց դե նա գիտեր, որ այդ չի, որ էլի պակաս է………………………………………………………………………………………………………………………………………………
Հիմա ապրում են նրանք երկուսով, ապրում են ձեռք ձեռքի: Խրթխրթացնում են ձյունն ու չորացած տերեւները, այրվում են ամռանն ու վայելում են գարնան թարմությունը: Ապրում են երկուսով, ցուցահանդեսներ ու թատրոն են դիտում: Ապրում են երկուսով ու էլ պակաս չի….ինչպե՞ս լցվեց պակասը: Ահ, չգիտեն, երկուսն էլ չգիտեն, թե ինչպես, բայց գիտեն, թե ինչու, գիտեն, որ այլ կերպ լինել չէր կարող:
Երկու ձեռքի պես ձուլվեցին ներդաշնակ, ու աշխարհը դարձավ պայծառ արեւ ու աստղ` իրար հերթափոխող…. Ու տերեւները, ցուցահանդեսները, ձյունը, կանաչը, արեւը, աշխատանքն ու դասերը, գրքերը ու մարդիկ անգամ դարձան սիրով օծված, ու ամեն ինչից սկսեց սիրո համ գալ…..ու այս երկուսը գտան իրենց, գտան այն պակասը, գտան հրաշքը ու որոշեցին պահել այն…
Բառեր կան, որ չեն ասվում, բառեր կան, որ արտասանվելուց կարող են փշրվել…..
Комментариев нет:
Отправить комментарий