Երբ դու տնային, ամենասովորական հագուստով ես, մազերդ անխնամ, իսկ նա քեզ նայում է աշխարհի ամենաշոյող հայացքով ու ասում` դու ամենագեղեցիկն ես աշխարհում…
երբ այնպես է ասում, որ հավատում ես, որ գիտես` դա այդպես է…
երբ դու քեզ ամենասիրվածն ու գնահատվածն ես զգում…
երբ ճառագում ես նրա մասին մտածելիս…
երբ քաղաքը լցվում է զգացողություններով…
երբ քաղաքը լցվում է սիրով….
երբ մենակ դժվար է քայլելը փողոցում…
երբ հավատում ես ապագային…
երբ ուզում ես, որ ապագան գա…
երբ “ես”-դ հարստանում է` նրա “ես”ին ձուլվելով…
երբ հոգ ես տանում քո մասին, քանի որ պետք ես նրան…
երբ հանուն նրա մի բան ես անում, ու սիրտդ լցվում է հպարտությամբ…
երբ պատրաստել չկարողանալովդ նրա համար աշխարհի ամենահամեղ ուտելիքներն ես
պատրաստում…
երբ ուզում ես գեղեցիկ լինել, քանի որ “նրա աղջիկն ես”…
երբ “նրա հետ կգնամ աշխարհի ծայրը” արտահայտությունը հասկանում ես…
երբ հաճախ լռում ես ու մտքերումդ գրկում նրան…
երբ գիտես, որ կա վեհը, բարձրը, վերերկրայինը, ամենազորը…
երբ զգում ես այդ վեհը, բարձրը, վերերկրայինը, ամենազորը…
երբ մեծն Սերը այցելում է քեզ…
Комментариев нет:
Отправить комментарий