Առաջ ես ուրիշ էի, կարծում եմ` առաջ ես լավն էի:
Առաջ ես ուրիշ կերպ էի ապրում, առաջ ես աշխարհին ուրիշ կերպ էի նայում, առաջ իմ
աշխարհն ուրիշ էր:
Առաջ ես այս ամենը գրում էի սիրուն, փոքրիկ,
գունավոր նոթատետրի մեջ, հետո կարդում էի գրածներրս նորից ու նորից…
Առաջ ես հաճախ էի դիտում իմ մահճակալի
վերեւում փակցված աստղերին, որոնք լույս
են տալիս գիշերը…
Առաջ ես գեղեցիկ լամպ ունեի, որի արտացոլումը
սիրուն պատկերներ էր գծում սեղանիս վրա, երբ ես գիշերը կարդում էի ու գրում…հիմա
գրում եմ համակարգչով, լամպի կարիք չկա…
Առաջ ես Փիսիկիս հետ քալյում էի քաղաքով,
տեսնում էի քաղաքի հոգսերը, գույները, մարդկանց…
Առաջ ես հաճախ նստում էի թատրոնի մուտքի մոտ ու
գիրք էի կարդում, մինրեւ ներկայացումը կսկսվեր…
Առաջ ես հաճախ էի լինում իմ սիրելի հարազատ
քաղաքում, քայլում էի ուղղակի…
Առաջ շատ էի շփվում ընկերներիս հետ…
Առաջ նրանք հաճախ էին գալիս մեր տուն…
Առաջ ես խմում էի այդ ընկերներիս հետ…
Առաջ մենք իրար հետ ծառի վրա էինք բարձրանում…
Առաջ ես այսքան չէի հոգնում…
Առաջ ամեն ինչ այսքան լուրջ չէր…
Առաջ ես շատ ֆիլմեր էի դիտում…
Առաջ ես երազում էի…շաաաատ…
Առաջ ես հավատում էի…միշտ…
Առաջ ես երեւակայում էի…բավականին…
Ինչ վատն եմ ես հիմա…կազմակերպված ու
պլանավորված…
Комментариев нет:
Отправить комментарий