Այսօր
ցերեկվանից տրամադրությունս բարձրացավ: Աշխատանքիս վայրում անընդհատ նայում էի
սեղանիս դրած նոր, սիրուն կազմով, «ախորժալի» գրքին ու տրամադրությունս բարձրանում
էր: Այսօր ՆՓԱԿ-ում գրքի շնորհանդեսի էի գնացել. գրական տարեգիրք, «Մուգ կապույտ, վառ
կարմիր…» ժողովածուում ամփոփված են 13 երիտասարդ գրողների աշխատանքներ:
Շատ
ուրախացա, որ նոր գիրք ունեցա, այն էլ` ժամանակակից գրողների գործեր: Շատ
հետաքրքիր է կարդալ քո հետ նույն ժամանակում ապրող, նույն խնդիրները տեսնող,
համարյա նույն տարիքի մարդկանց գրածը, տեսնել նրանց աշխարհայացը, հասկանալ նրանց:
Բավական
երկար ժամանակ է, որ որոշել եմ մշակութային միջոցառում գնալիս այլեւս չնայել, թե
որքան մարդ է եկել միջոցառմանը, ով է եկել, ով չի եկել, այլ ուղղակի հանգիստ
վայելել ներկայացումը, համերգը, շնորհանդեսը: Բայց դե չի լինում ախր: Գնացել եմ
գրքի շնորհանդեսին, ներկայացվում են երիտասարդ գրողների գործեր, ու գրեթե չկան երիտասարդ
բանասերներ, արվեստաբաններ, գրականագետներ, գրողներ: Հետաքրքիր չի՞, մեկ է, թե ինչ է տպագրվում, իրենց ծանոթ գրողի գործը չկար, չեն եկել….Չգիտեմ, իրոք չգիտեմ:
Միգուցե պետք չի, որ գային, ես եմ սխալ: Չգիտեմ…
Հա,
կարելի է գիրքը հետո ձեռք բերել, կարդալ, համացանցում գտնել: Բայց մի ժամանակ
գրողները հավաքվել են, քննարկել, քննադատել միմյանց գրածները, այդպիսի հաճելի բաներ արել:
Երեւի դա արդեն ակտուալ չի:
Комментариев нет:
Отправить комментарий