Այս
տարին լիքն էր ու լուսավոր: Այս տարին հնարավորությունների տարի էր: Այս տարի ես
փոխվեցի, եղա ավելի բաց, փորձող, համարձակ: Այս տարին ինձ բավականին շատ
դասընթացներ ու նոր ծանոթներ տվեց, նոր գիտելիքներ ու փորձ: Այս տարի երկու անգամ
եղա Արցախում. ընտիր էր: Առաջին անգամ գնացի Ստեփանակերտ-Շուշի-Գանձասար, իսկ
հաջորդ անգամ եղա Հայաստանի չքնաղագույն վայրում` Քարվաճառում…
Այս
տարին ինձ տվեց ամենակարեւորը, առանց որի մնացած էլ ոչինչ պետք չէր ու կարեւոր
չէր. այս տարին ինձ սեր տվեց…Իսկ այս հրաշագործ սերն էլ իր հետ բերեց հավատ,
երազանք, հույսJ
Ամեն
օրը լավն էր, լիքը ու նոր. լի սիրով, սպասումով, ցավով, մի խոսքով, կյանքով:
Այս
տարի մի շատ ցավոտ, շաաաաատ-շաաաաաատ ցավոց հրաժեշտ տվեցի: Իմ Փիսիկը, իմ շատ քիչ
ամենահարազատ մարդկանցից մեկը գնաց շատ հեռու: Սա իսկապես շատ ծանր ու ցավոտ
բաժանում էր, այնքան, որ երբեք էլ չեմ հաշտվիL
Այս
տարվա մեջ ինքս շատ փոխվեցի, մեծացա, նպատակներս հստակ դարձան ու սկսեցի աշխատել
դրանց ուղղությամբ: Որոշ ձեռքբերումներ ունեցա թատրոնի մասին նյութերիս
հրապարակման մեջ, որոնք պետք է անպայման զարգացնեմ 2012-ին:
2012-ին
ցանկանում եմ, որ կյանքիս գույներն ավելի շատ լինեն, ես ավելի լավ ու ավելի շատ
ստեղծագործեմ, վերջապես կողմնորոշվեմ թատերագիտությանս հարցում…Ցանկանում եմ, որ
ավելի լավ գրքեր կարդամ, որ ավելի լավ ներկայացումներ դիտեմ, որ իմ շրջապատի
մարդիկ ավելի գնահատված ու հանգիստ, ներդաշնակ լինեն, թեկուզ միայն իրենք իրենց
հետ…
Ուզում
եմ, որ Ամանորն ամեն ոք անց կացնի իր ուզած ձեւով. մեկն ընտանիքի հետ թող լինի,
մեկը` մենակ…ով ինչպես կուզի: Թող Ամանորի հրաշքին հավատան ամենքը` ամենքն իր
ձեւով:
Թող
զինվորները խաղաղ ծառայեն, պատվով ծառայեն, թող հիվանդներն առողջանան, թող
փնտրողները գտնեն, իսկ չփնտրողներն սկսեն փնտրել…..
Շնորհավոր
Ամանոր եւ Սբ. Ծնունդ: J
Комментариев нет:
Отправить комментарий