Այսօր
Ձմեռ պապիին նամակ գրելու օրն է, իսկ այս օրը գրեթե ավարտվում է: Քիչ էր մնում`
չհասցնեի… հետո ամբողջ տարի ո՞նց էի սպասելու Ձմեռ պապիկի նվերներին, եթե այսօր
չգրեի նրան: Բայց դե լավ է, հասցրիJ
Ձմեռ
պապիկ ջան, խնդրում եմ, այս տարի ինձ համար շատ-շատ ժպիտներ կբերես, որ այս տարին
լուսավոր անցնի: Ցանկանում եմ, որ եկող տարին ներդաշնակ ու սիրուն անցնի, որ ես
ամբողջ տարի սեր ու ջերմություն զգամ, որ ես միշտ շրջապատված լինեմ իմ սիրելի
մարդկանցով:
Ձմեռ
պապ ջան, ես ցանկանում եմ, որ իմ հարազատներին առողջություն ու հաջողություն
բերես, որ ես էլ իրենց հետ ու իրենցով ուրախ լինեմ:
Խնդրում
եմ ինձ շատ համբերություն տաս ու շատ ուժ` աշխատելու, իմ նպատակներին հասնելու,
ուզում եմ, որ ինձ ուժ տաս` նպատակ ունենալու: Ուզում եմ, որ ինձ թատերագիտական
լավ գրքեր տաս, որ ես կարդամ ու վերլուծեմ, հոդվածներ գրեմ….
Մեզ
բոլորիս ցանկանում եմ լավ ներկայացումներ, լավ գրքերի շնորհանդեսներ, քիչ
սերիալներ, դասական որակյալ համերգներ, շատ ծառատունկ, քիչ ծառահատում…
Շատ
եմ ցանկանում, որ իմ սիրելի, անգին, աննման հրեշտակը միշտ իմ կողքին լինի ու իր
սիրուն աչքերով ու ժպիտով միշտ ինձ ուժ տա ու երջանկություն…
Վաաայյյ,
այս ինչքան հոգեւոր ցանկություններ…Ձմեռ պապ ջան, մի հատ էլ նյութական ցանկություն
ունեմ: Ցանկանում եմ` ինձ համար մի հատ մեծ ու փափուկ բարձ բերես, որ հանգիստ ու
անուշ քնեմ այդ բարձի հետ:
Սպասում
եմ քեզ, սիրելի Ձմեռ պապ, քեզ բարի ճանապարհ, բարով հասնես ինձ J
Комментариев нет:
Отправить комментарий