Գիրք կարդալը լավ բան է, իմ կարծիքով: Չէ, իմ կարծիքով գիրք կարդալը շատ-շատ-շաաատ լավ բան է: Հենց տառերը սովորեցիր, պիտի կարդաս, կարդաս, կարդաս. մանկական, արկածային, դետեկտիվ, պատմական, փաստագրական, գեղարվեստական, իրական, մասնագիտական…
Սիրում եմ գրքի մշակույթը: Աչքս բացած օրվանից մեր տանը միշտ շատ գրքեր եմ տեսել, պապիկիցս մնացած ամենակարեւոր հարստությունը: Երբ սկսեցի ինքս շատ կարդալ, տատիկիս խիղճը հանգստացավ. «Ես էլ ասում էի՝ էսքան գիրքն իզուր ա առել պապիկդ…»:
Ինքս շատ եմ գրքեր գնում, որ գիրք են նվիրում, աշխարհն իմն է: Պայուսակիս մեջ միշտ գիրք կա: Չէ՞ որ կարելի է կարդալ երթուղայինում, մեկին սպասելիս, պարզապես այգում նստել խոտերին ու կարդալ:
Այսօր իմացա, որ «Ֆլեշմոբ դիվիզիա»-ն որոշել է շատ մարդկանց հրավիրել բացօթյա ընթերցանության: Մարդ կա, այդպիսի սովորություն չունի, բայց կարող է դա իրեն դուր գալ ու սովորություն սարքի J Անկախ ամեն ինչից, շատ գեղեցիկ միջոցառում է լինելու: Սիրում եմ դուրսը գիրք կարդացող մարդկանց տեսնել: Եւ այսպես, հունիսի 21-24 տեղի կունենա «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ը, որն իրականացնում է «Ֆլեշմոբ Դիվիզիա»-ն` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012»-ի շրջանակում:
Ահա եւ ամբողջական
ծրագիրը.
Հունիսի 21 | Բացօթյա ընթերցանության փառատոնի մեկնարկ
Վայր՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզ (Կասկադ)
14:00-18:00
- «Նվիրիր գիրք» ակցիայի իրականացում
18:00-20:00
- ԲԱՑՕԹՅԱ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
20:00-22:00
- Հեղինակային կատարողների համերգ
Հունիսի 22 | Մանուկները և ընթերցանությունը
Ժամը՝ 17:30-20:00
Վայր՝ Երևանի սիրահարների այգի
Մանկական գրքերի ցուցահանդես, ընթերցանություն, ներկայացումներ, հեքիաթասացություն
Հունիսի 23 | Գրական հարթակ. Հանդիպում-քննարկում գրողների հետ
Ժամը՝ 18:30-20:00
Վայր՝ Երևանի սիրահարների այգի
Հունիսի 24 | Ընթերցանության ֆլեշմոբեր Երևանի հանրային վայրերում
Ժամը՝ 16:00-20:00
Կարդանք,
կարդանք ու էլի կարդանք: Լավ գիրքը մի աշխարհ է:
Комментариев нет:
Отправить комментарий