Առավոտյան արթնանում է, աշխատանքի կամ դասի է գնում:
Նստում է լիքը լցված երթուղային, մի կերպ տեղ է հասնում,
անում է իր դասը կամ գործը, անում է մի կերպ, մի օր լավ, մի օր՝ վատ: Ու չի պայքարում, որ երթուղայինը էլ լիքը չլինի, ու վաղը էլի մի կերպ տեղ է հասնում, գործի կամ դասի:
Քաղաքում,
երկրում, աշխարհում շատ վատ բաներ են լինում, իսկ ինքը ոչ մեկի դեմ ձեռք չի
բարձրացնում, ինքը գնում է իր դասին կամ գործին գլուխը կախ: Անում է իր գործը, մի
օր լավ, մի օր՝ վատ:
Երեկոյան տուն է
գալիս, սնվում է, հեռուստացույց է դիտում:
Բավարարում է իր
փոքր կրքերն ու վախենում է մեծերից:
Ամեն ինչ լավ է,
ամեն ինչ հանգիստ, ամեն ինչ գրեթե անգույն. մոխրագույն ու դարչնագույն: Միայն թե
երբեմն կրծքի տակ, սրտի մոտերքում մի բան է խլրտում, ոչ այն է՝ ցավում է, ոչ այն
է՝ հաճելի է: Միայն թե երբեմն կրծքի տակ մի բան է խաղում ու իրեն անհանգստացնում:
Չի հասկանում, թե ինչ է, ուշադրություն չի դարձնում…շարունակում է ապրել, մի օր
լավ, մի օր՝ վատ, ինքն իր փոքրիկ գործերով, ինքն իր նեղ կյանքում…
Комментариев нет:
Отправить комментарий