Ազատ օրերից ու տոներից առաջ Երեւանից Վանաձոր հասնել
փորձող մարդիկ կանգնում են մեծ խնդրի առաջ: Երթուղայինները չեն բավականացնում
ուղեւորներին: Խնդիրն առկա է տարիներ շարունակ, եւ հիմնականում բողոքում են
Երեւան-Վանաձոր երթուղու մշտական ուղեւորները:
Մարդիկ միայն բողոքում են, սակայն համախմբված չեն
բողոքում. Երթուղային տաքսի չեղած նրանք գերադասում էին ավելի թանկ գնով տաքսի
գտնել, պայմանավորվել վարորդի կամ դիսպետչերի հետ, ով իրենց համար տեղ է պահում: Մարդիկ
հարմարվում են, մի հոգի բողոքող ուղեւորին «կռվարար» են կարգում, իսկ այսպես
կոչված, «գծի տերերը» օգտագործում են իրավիճակը:
Այս վերջիններն, իհարկե, շատ լավ գիտեն, որ հատկապես
տոներից առաջ ավելի շատ երթուղայիններ են պետք գիծ մտցնել, որպեսզի բավականացնեն
ուղեւորներին: Ավելի շատ երթուղայիններ, սակայն, երբեք չեն լինում, եւ երբ 40-60
րոպե սպասած ուղեւորները տեսնում են մոտեցող այդքան ցանկալի երթուղայինը,
մոռանալով սեռ, տարիք, հարգանք, միմյանց տրորելով ուղղակի ներխուժում են
երթուղային՝ վիրավորելով ու հարվածելով միմյանց:
Մարդկանց այս վարքն ինչ-որ տեղ կարելի է հասկանալ. չէ՞
որ ենթադրաբար հաջորդ երթուղայինը գալու է
մոտավորապես նույնքան ժամանակային ընդմիջումից հետո:
Երբ երթուղայինների պակասի պատճառի մասին հարցն
ուղղեցինք Երեւան-Վանաձոր երթուղու դիսպետչերին, վերջինս ասաց. «Քուրիկ ջան, մենք
էլ փորձում ենք նենց անենք, որ ավելի շատ ավտո ըլնի»:
Այս ամենին ի հավելում՝ նաեւ թանկացել է նշված երթուղու
ուղեվարձ: Եթե նախկինում մարդիկ վճարում էին 1200 դրամ, այժմ ստիպված են վճարել
1400 դրամ:
ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության Տրանսպորտի
վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մեր հետ զրույցում նշեց, որ այո,
հնարավոր են նման թերացումներ, բայց պաշտոնյայի կարծիքով դա առանձնապես մեծ խնդիր
չէ: Ըստ Դ. Մելիքյանի՝ երթուղիների համար հայտարարվում են մրցույթներ, եւ դրանից
առաջ կազմվում է չվացուցակը: Գիծը սպասարկող կազմակերպությունն այլեւս իրավունք
չունի փոխել չվացուցակը եւ ավելի շատ երթուղայիններ մտցնել գիծ:
«Միգուցե ուղեւորների հոսքը ճիշտ չի հաշվարկվել, այդ
պատճառով էլ որոշ խնդիրներ են առաջանում: Եկող նոյեմբերին նոր մրցույթ է
հայտարարվելու գծի համար, եւ նոր ուսումնասիրություններ կարվեն»:
Պաշտոնյան նաեւ խորհուրդ տվեց այս խնդրի կապակցությամբ
պաշտոնական նամակ գրել Կապի եւ տրանսպորտի նախարարի տեղակալին:
«Դուք որպես քաղաքացի կարող եք ահազանգել: Ուսումնասիրություններ
կարվեն, եւ եթե Ձեր ասածը համապատասխանի իրականությանը, քայլեր կձեռնակվեն»:
Այժմ երթուղին սպասարկում են «Գասուռ» եւ «Ոսկեթեւ» ՍՊ
ընկերությունները:
Իսկ երթուղիների սպասարկման որակը վերահսկվում է կամ
պետք է վերհսկվի ՀՀ Տրանսպորտային վարչության կողմից:
Թամարա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий