Այսօրվա
դպրոցականներից շատ եմ կտրվել: Տանը դպրոցական երեխա չկա, բարեկամներիս դպրոցական
երեխաների հետ չեմ հասցնում շփվել: Դպրոցականների տեսնում եմ միայն փողոցում, ու
անկեղծ ասած, նրանց պահվածքն ու արտաքինն ընդհանուր առմամբ այնքան էլ դուր չի
գալիս ինձ: Միջին տարիքի դպրոցականի ու իմ միջեւ տարբերությունը մոտավերապես 7-8
տարի է, բայց խոստովանեմ, որ այսօրվա դպրոցականի ու իմ դպրոցական տարիների մեջ
տարբերությունն անհամեմատ ավելի շատ է. տեմպն արագ է:
Այսօր
մի teenager-ի հետ եմ ծանոթացել: Միասին ներկայացում դիտեցինք, խոսեցինք… Խելացի,
զգայուն, նուրբ աղջիկ է, հետաքրքիր, կոլորիտով արտաքինով: Թատերական ինստիտուտի
նախապատրաստական դասերին է գնում, ռեժիսուրա բաժինը: Ասում եմ` բա ո՞նց որոշեցիր
ռեժիսուրա, դպրոցից ուղիղ թատերակա՞ն ես եկել: Ասում է` բայց ես դեռ դպրոցական եմ,
հույս ունեմ, որ կընդունվեմ: Հա, հաստատ կընդունվես, անկեղծ համոզմունքով ասում եմ
ես, դու դեռ դպրոցակա՞ն ես, ինչ լավ դպրոցական ես… J Հա, ասում է, ես փոքր եմ դեռJ
Պատմեց,
որ սիրում է երաժշտություն, նկարչություն, պար, դերասականակ արվեստ ու այս ամենի
սինթեզն իր համար ռեժիսուրան դարձավ…
Մի
պահ հիշեցի ինձ ու իմ դասարանը տասներորդ դասարանում: Չէ, մենք էսքան հանգիստ,
ինքնավստահ, կիրթ չէինք: Ինքն արդեն ինստիտուտի գրադարանից է օգտվում, բավականին
էլ կարդում է իմիջայլոց, ներկայացումներ է դիտում, գիտի, թե ինչու է ընտրել իր
ապագա մասնագիտությունը:
Այս
դպրոցականները մեզնից շատ բան են տեսնում, նրանք ավելի շատ հնարավորություններ
ունեն, ու այդպես ճիշտ է… Շատ լավ
դպրոցական էր, իսկական լուսավոր կետ….
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить