Երկու
օրից ավարտվում է Ավագ Շաբաթը: Ավագ Շաբաթն ամփոփում է Քրիստոսի կյանքի վերջին
օրերը, եւ ամեն օրն ունի իր բացատրությունն ու հատուկ արարողակարգը: Ինչպես
տեղեկանում ենք qahana.am կայքից, ապրիլի 7-ն Ավագ շաբաթն է: Խորհուրդը` դժոխքի
ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ: Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն`
փրկություն շնորհեց արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի
Սբ. Պատարագ: Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության
ավետիսը, վերջանում է նաեւ Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ.
Հաղորդության նախատոնակ: Ճրագալույցի Սբ. Պատարագի սկիզբը ժ. 18.00-ին:
Իսկ
ապրիլի 8-ին, կիրակի օրը, կտոնվի Սուրբ Զատիկը: Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի:
Տոնական Սբ. Պատարագ: Սկիզբը ժ. 11.00-ին:
Սուրբ Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներից է, ինչը
նշանակում է, որ այն շարժական տոն է: Նշվում է գարնանային գիշերահավասարից հետո՝ լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը՝ մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում՝ 35 օրվա շարժականությամբ: Հայոց շարժական տոների օրերը պայմանավորվում են Զատկի տոնով:
Սուրբ
Զատիկը Քրիստոնեական Եկեղեցու մեծագույն տոնն է: Նրա խորհուրդն անչափ կարեւոր է
քրիստոնյա-հավատացյալների համար. այն Քրիստոսի հարության տոնն է:
Սուրբ
զատիկը ուրախության տոն է: Գրականության մեջ այս տոնն անվանվում է “Հրաշափառ հարության
տոն”, “Լուսավոր Զատկի տոն”:
Քրիստոսը մարդկանց ցույց տվեց,
որ կարելի է հաղթել անհաղթահարելի թվացող ամենասարսափելի մահը: Քրիստոսը հաղթեց մահին, քանի որ նա հավատ ուներ
ու լույս: Քրիստոսը հարություն առավ չարչարանքներից, ծաղրանքից, տանջանքից ու
մատնությունից հետո վրա հասած մահից, հարություն առավ, որ ցույց տա մարդկությանը
հոգու ու հավատի ուժը: Քրիստոսը զոհեց իրեն բոլորիս փոխարեն ու քավեց բոլորիս
մեղքերը:
Իսկ մենք շարունակում ենք մեղքեր գործել ու ուրանալ Քրիստոսին…Ամենքս մեր
մեջ, միայն մեր համար պահենք մեր Քրիստոսին. դա ե´ւ մեզ օգուտ կլինի, ե´վ մեր
հարազատներին ու շրջապատին…
Աստված
բոլորիս պահապան:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить