Այսօր, հոկտեմբերի 12-ին, Գաֆէսճյան ժամանակակից արվեստի կենտրոնում բացվեց «Երեւան. հայացք ապագայից» ցուցահանդեսը, որը նվիրված
է Էրեբունի-Երեւան առաջիկա տոնակատարություններին:

Նկարների
մեջ կարոտ կար, մի քիչ՝ թախիծ, մի քիչ՝ հայացք անցյալից, կառույցներ, որոնք էլ վաղուց
չկան, որոնց հետ ժամանակն ու մարդիկ անխնա են վարվել: Այսօր մենք ունենք նոր Երեւան, նոր մայրաքաղաք: Պայծառ, գունավոր,
լայն փողոցներ, ժպտերես մարդիկ, նոր, բարձր կառույցներ. սրանք էլ մերօրյա Երեւանի մասին
պատմող լուսանկարներն էին, որոնք ցուցադրված են 20-րդ դարասկզբի Երեւանի հետ նույն
ցուցասրահում:
Գաֆէսճյան արվեստի կենտրոնի Սասունցի Դավիթ
սրահում երեւանյան մթնոլորտ է, հին ու նոր, փոքրիկ ու ընդարձակ Երեւանի:
Ցուցահանդեսը մինչեւ հոկտեմբերի 14-ը կարող եք
այցելել անվճար, իսկ առհասարակ ցուցահանդեսը կտեւի մինչեւ դեկտեմբեր:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить